Մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։
Մարտի 15-ից մեկնարկել է նախընտրական քարոզչությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել էր վիճակահանություններ։
Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը վիճակահանության արդյունքում ստացել են հետևյալ հերթական համարները․
«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 2
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 3
«Կայունություն» կուսակցություն՝ 4
Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները ստացել են
հետևյալ հերթական համարները՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 2
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 3
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 4
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 6
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 7
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 8
«Իմ հզոր համայնք»՝ 9
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մարտի 28-ը՝ մինչև 24։00-ը։
Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։