Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 08։20-ի սահմաններում, Երևանի թաղամասերից մեկից մահացած վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատուն է տեղափոխել 40 օրական երեխայի դի։