Կարևոր իրադարձություններ

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը

15 Մարտ, 2025 11:45
ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները՝ Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ:

Այս մասին հայտնել է WAM լրատվական գործակալությունը։

«Հույս ունենք այս պատմական քայլը կամրապնդի հաղորդակցության, երկխոսության և կայունության կամուրջները և կնպաստի  Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, և ընդհանուր առմամբ, կովկասյան տարածաշրջանի զարգացմանը։ ԱՄԷ-ն աջակցում է երկու բարեկամ երկրների կողմից ընդունված բոլոր որոշումներին՝ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգության և խաղաղության, ինչպես նաև՝ կայուն և կառուցողական համագործակցության նոր էջ բացող կարգավորման ամրապնդման գործում։

ԱՄԷ-ն ամուր հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ` ակնկալելով նրանց միջև համագործակցության ընդլայնում՝ ընդհանուր շահերին հասնելու համար»,- ասել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով օգնական տիկին Լանա Նուսեյբան:

 

Լրահոս

Դիտել ավելին