Կարևոր իրադարձություններ

Փլուզում Առինջ գյուղում

15 Մարտ, 2025 10:22
Փլուզում Առինջ գյուղում

Մարտի 15-ին, ժամը 02:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցի տներից մեկի հատակը մասամբ փլուզվել է, տուժածներ չկան. ներսում գտնվող քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ 

Պարզվել է, որ երկհարկանի տան 2-րդ հարկի հատակի (40 քմ) հիմնական երկաթբետոնե կրող կառուցատարրերը մասամբ փլուզվել են, առկա է կրկնակի փլուզման վտանգ, վատառողջ քաղաքացին գտնվում է փլուզված հատակի թուլացած հատվածում։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել թուլացած հատվածի ամրացման աշխատանքներ և քաղաքացուն դուրս բերել անվտանգ տարածք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին