Կարևոր իրադարձություններ

Նոր արևային կայան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (տեսանյութ)

14 Մարտ, 2025 23:13
Նոր արևային կայան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (տեսանյութ)

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում շահագործման է հանձնվել 150 կՎտ հզորությամբ նոր արևային կայան, որը տեղադրվել է թիվ 9 մասնաշենքի տանիքին։ Այն համալսարանի ամենախոշորն է և կառուցվել է Վերականգնվող էներգետիկայի հիմնադրամի աջակցությամբ։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, կայանի նախագծման, տեղադրման և շահագործման աշխատանքներն իրականացվել են Պոլիտեխնիկի մասնագետների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների կողմից՝ նպաստելով համալսարանի էներգաարդյունավետության բարձրացմանը։

Բուհի արդիականացման ծրագրերը շարունակական են։ Անցած տարի ամբողջովին վերանորոգվել է բակային հատվածը, կառուցվել է նոր այգի, ստեղծվել են տարբեր լաբորատորիաներ։ Ներկայում լայնածավալ շինարարություն է իրականացվում սպորտային համալիրում, որի արդյունքում համալսարանը կունենա ժամանակակից և լիարժեք սպորտային ենթակառուցվածք։

Երևանի քաղաքապետ, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն այցելել է համալսարան և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին։

 

Լրահոս

Դիտել ավելին