Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Վերին Ճամբարակում

14 Մարտ, 2025 18:57
Հրդեհ է բռնկվել Վերին Ճամբարակում

Մարտի 14-ին՝ ժամը 14:23-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Ճամբարակ գյուղում այրվում է չբնակեցված տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի փողոցում գտնվող չբնակեցված տան տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։20-ին, մարվել՝ 16։32-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ։

 

Լրահոս

Դիտել ավելին