Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու համար

14 Մարտ, 2025 17:30
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու համար

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու համար։

Այս մասին ասվում է Պետքարտուղարության՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված հաղորդագրությունում:

«Սա երկու երկրների համար հնարավորություն է շրջելու տասնամյակների վաղեմության հակամարտության էջը՝ ավելի խաղաղ աշխարհի համար նախագահ Թրամփի տեսլականին համահունչ:  Հիմա ժամանակն է պարտավորվել խաղաղություն հաստատել, ստորագրել և վավերացնել համաձայնագիրը և սկիզբ դնել Հարավային Կովկասի ժողովրդի բարգավաճման նոր դարաշրջանին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ ավարտել են Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները:

Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունը ընդգծել է, որ պայմանագիրը պատրաստ է ստորագրման:

 

Լրահոս

Դիտել ավելին