Չինաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ավարտը։
«Չինաստանը ողջունում է դրական զարգացումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
Երկուսն էլ կարևոր պետություններ են իրենց տարածաշրջանում և Չինաստանի լավ ու վստահելի գործընկերները։ Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ նրանք կարող են իրենց տարաձայնությունները լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։