ՀԱՊԿ-ի քարտուղարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները՝ բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև խաղաղության միջպետական փաստաթղթի տեքստի շուրջ համաձայնության վերաբերյալ։
«Մենք հույս ունենք, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի և հույս ունենք, որ դրա իրականացումը հուսալի ճանապարհ կհարթի դեպի խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում՝ ՀԱՊԿ պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում»,-ասված է ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրության մեջ։