Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ երկար բանակցություններից հետո Հայաստանի համարձակ զիջումները հնարավոր են դարձրել վերջին քայլն այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք Երևանին և Բաքվին։
«Լուրն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են խաղաղության համաձայնագրի շուրջ, հույս է ներշնչում։ Տասնամյակներ տևած թշնամանքից և պատերազմից հետո այն փաստը, որ տևական խաղաղությունն այժմ հասանելի է, կարևոր է տարածաշրջանի համար և դրանից դուրս։
Կոչ ենք անում երկու կողմին ստորագրել խաղաղության համաձայնագիր»,- ասված է Գերմանիայի ԱԳ նախարարի տարածած հաղորդագրության մեջ։