Կարևոր իրադարձություններ

Աշխատանքի հնարավորություն ՊԵԿ-ում

14 Մարտ, 2025 18:46
Աշխատանքի հնարավորություն ՊԵԿ-ում

Պետական եկամուտների կոմիտեն ՏՏ ոլորտի մասնագետներին առաջարկում է աշխատանքի նոր հնարավորություն՝ ՊԵԿ «Ջի Սոլյուշնս» պետական ոչ առևտրային կազմակերպությունում։

«Եթե Դուք նախաձեռնող, պատասխանատու և փորձառու եք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ապա աշխատանքի այս հնարավորությունը Ձեզ համար է։

Ինչ մասնագետներ են պահանջվում

ՊԵԿ «Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ-ում աշխատելու համար պահանջվում են․

ü  IT Monitoring Specialist  / Մշտադիտարկման մասնագետ

ü  Network administrator /Ցանցային ադմինիստրատոր

ü  System administrator /Համակարգերի ադմինիստրատոր

ü  Virtual Environment administrator /Վիրտուալ միջավայրի ադմինիստրատոր

ü  DB administrator /Տվյալների շտեմարանների ադմինիստրատոր

Ինչպես դիմել

Հետաքրքրված անձինք կարող են CV-ներն ուղարկել [email protected]կամ [email protected] էլ․ հասցեով՝ վերնագրի դաշտում գրելով դիմողի անունը, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված CV-ների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 304 901 հեռախոսահամարով կամ գրել[email protected], [email protected] էլ․ հասցեներին:

Պահանջվող մասնագետների աշխատանքի նկարագրություններին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ հայտարարությունում»,-ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին