Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց երկու կողմերի զիջումների։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով, բանակցությունները պատերազմի ավարտի միակ միջոցն են, սակայն ցանկացած բանակցություն՝ լինի բիզնես, առևտուր, թե քաղաքական, ենթադրում է, որ կողմերն ինչ-որ բանից պետք է հրաժարվեն և գնան զիջումների։
Ռուբիոն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչից պետք է բաղկացած լինեն զիջումները, սակայն նշել է, որ դրանք պետք է դառնան բանակցությունների առարկա։