ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծում ամրագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման ժամանակահատվածի առնչությամբ շահարկումների վերաբերյալ նշել է.
«Ուզում եմ վստահեցնել՝ համաձայնագրում նախատեսված, համաձայնեցված որևէ դրույթ, որևէ պայմանավորվածություն կարող է կյանքի կոչվել համաձայնագրի ստորագրումից, վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Չէի կարծում, որ այս թեմայով շահարկումներ կլինեն և անհրաժեշտություն կլինի սրան անդրադառնալ»: