Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։
«Այս առնչությամբ Ուրուգվայը ողջունում է երկու երկրների միջև երկխոսության, դիվանագիտության և միջազգային իրավունքի վրա հիմնված փոխըմբռնման ձեռքբերումը և խրախուսում է այս համաձայնագրի շուտափույթ ստորագրումը՝ երկու ժողովուրդների և ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար երկարատև խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու նպատակով»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ: