Կարևոր իրադարձություններ

Մարկ Քարնին ստանձնել է Կանադայի վարչապետի պաշտոնը

15 Մարտ, 2025 18:45
Մարկ Քարնին ստանձնել է Կանադայի վարչապետի պաշտոնը

Կանադայի կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին ուրբաթ օրը ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը։

Նա փոխարինում է Ջասթին Թրյուդոյին, ում հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հաճախ լարված են եղել։

59-ամյա Քարնին ազդարարել է, որ իր մոտեցումն այլ է լինելու:

«Մենք հարգում ենք նախագահ Թրամփին. նա մի շարք շատ կարևոր հարցեր է դրել իր օրակարգի կենտրոնում։

Մենք հասկանում ենք նրա օրակարգը»,- ասել է Քարնին լրագրողներին երդման արարողությունից հետո՝ նշելով, որ նախկինում Թրամփի հետ աշխատել է միջազգային հանդիպումների շրջանակում։

 

Լրահոս

Դիտել ավելին