Կարևոր իրադարձություններ

Որոշ երեխաների համար իրականությունը պայմանավորված է պատերազմներով. 8-ամյա Հրաչյան՝ ՄԻԽ նստաշրջանի քննարկմանը (տեսանյութ)

15 Մարտ, 2025 21:45
Որոշ երեխաների համար իրականությունը պայմանավորված է պատերազմներով. 8-ամյա Հրաչյան՝ ՄԻԽ նստաշրջանի քննարկմանը (տեսանյութ)

Մարտի 13-ին՝ Ժնևում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի երեխաների իրավունքներին նվիրված ամենամյա քննարկման առաջին հատվածում, Հայաստանի պատվիրակության անունից ելույթով է հանդես եկել 8-ամյա Հրաչյան, ով հիշեցրել է, որ մանկությունը մարդու կյանքի սովորելու և աշխարհը ճանաչելու ժամանակն է։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ոչ բոլոր երեխաներն են ապրում բարեկեցիկ պայմաններում և ոմանց համար իրականությունը պայմանավորված է պատերազմներով, աղետներով և կլիմայի փոփոխության արդյունքում առաջացող խնդիրներով։

Նա կոչ է արել մեծահասակներին որոշումներ կայացնելիս հաշվի առնել երեխաների կարիքները, նրանց կարծիքը և ապագայի համար ցանկությունները։

«Հուսով ենք, որ դուք՝ մեծահասակներդ, կօգնեք մեզ մեր երազանքները դարձնել որոշումներ, իսկ որոշումները՝ իրականություն»,- նշել է Հրաչյան:

Ավարտելով իր ելույթը՝ նա հարց է ուղել երեխաների հարցերով հատուկ զեկուցողին, թե ինպե՞ս կարելի է ապահովել բոլոր երեխաների դպրոց հաճախելու հնարավորությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին