Մարտի 16-ին՝ ժամը 14։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գևորգ Չաուշի փողոցի տներից մեկին կից այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:20-ին։ Այրվել է մոտ 350 հակ անասնակեր: