Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն Իրանի արտաքին քաղաքականությունը թելադրելու իրավասություն չունի. Արաղչի

16 Մարտ, 2025 15:24
ԱՄՆ-ն Իրանի արտաքին քաղաքականությունը թելադրելու իրավասություն չունի. Արաղչի

Միացյալ Նահանգների կառավարությունը Իրանի արտաքին քաղաքականությունը թելադրելու իրավասություն կամ բիզնես չունի: Այդ դարաշրջանն ավարտվել է 1979 թ.-ին։

Այս մասին X-ի էջում գրել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։

«Անցյալ տարի Բայդենին խաբեությամբ ստիպեցին ԱՆՆԱԽԱԴԵՊ 23 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ՓՈԽԱՆՑԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՌԵԺԻՄԻՆ։ 60․000-ից ավելի պաղեստինցի զոհվեց, և աշխարհը դրա պատասխանատվությունը դնում է  Ամերիկայի վրա: Դադարեցրեք Իսրայելի կողմից ցեղասպանության  և ահաբեկչության աջակցությունը։

Դադարեցրեք սպանել եմենցիներին»,- գրել է Իրանի արտգործնախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին