Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը Մակրոնին է տեղեկացրել խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին

16 Մարտ, 2025 22:06
Փաշինյանը Մակրոնին է տեղեկացրել խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան–Ֆրանսիա, Հայաստան–ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող այլ հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին