Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքները

16 Մարտ, 2025 16:06
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքները

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեԼ է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: 

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Վան»
Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան - «Փյունիկ»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արտակ Դաշյան - «Նոա»
Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»
Նիկոլաս Կալուկյան - «Ուրարտու»
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)

Մարտի 16-ին` ավելի ուշ, հավաքականին կմիանան Նաիր Թիկնիզյանը, Էդգար Սևիկյանը և Արթուր Սերոբյանը: Վաղը՝ մարտի 17-ին, հավաքականի ճամբար կժամանեն Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանը և Ստյոպա Մկրտչյանը: Գեորգի Հարությունյանը և Վահան Բիչախչյանը թիմին կմիանան մարտի 18-ին:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին