Կարևոր իրադարձություններ

Իրանի և ՌԴ փոխարտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում խաղաղությունը

18 Մարտ, 2025 23:30
Իրանի և ՌԴ փոխարտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում խաղաղությունը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն Թեհրանում անցկացված հանդիպմանը կոչ են արել ընդլայնել երկկողմ հարաբերությունները և օգնել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը: 

Արաղչին, նշելով Իրանի և Ռուսաստանի միջև բոլոր ոլորտներում լավ և ընդլայնվող հարաբերությունները, ընդգծել է Իրանի ջանքերը՝ բացահայտելու երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ներուժը։

Նա նաև բարձր է գնահատել Պեկինում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը և կարևոր է համարել միջազգային կարևոր հարցերի շուրջ եռակողմ խորհրդակցությունների շարունակականությունը՝ ընդհանուր շահերի ապահովման և միջազգային մակարդակում օրենքի գերակայության պաշտպանության համար։

 

Լրահոս

Դիտել ավելին