Կարևոր իրադարձություններ

Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի առաջնությունում 4 փուլից հետո

19 Մարտ, 2025 00:30
Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի առաջնությունում 4 փուլից հետո

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում ավարտվեց 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ խաղափուլը:

Շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ 4 խաղափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 3.5 միավոր:

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը ունեն 3 միավոր:

5-րդ խաղափուլը կմեկնարկի մարտի 19-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին

 

Լրահոս

Դիտել ավելին