Կարևոր իրադարձություններ

Հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց. ՊՆ խոսնակ

18 Մարտ, 2025 12:55
Հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց. ՊՆ խոսնակ

Լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի և բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներ են զետեղվում:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գործառույթների իրականացման շրջանակում զորամիավորումներում, տարբեր կայազորներում պարբերաբար հանդիպում-քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ չունեն և բացառապես բանակային օրակարգի շրջանակում են:

Ուստի հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ կատարելուց:

 

Լրահոս

Դիտել ավելին