Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ հավատարիմ է եղել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին և չի պատրաստվում հարձակվել իսրայելական զորքերի վրա։
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։
«ՀԱՄԱՍ-ը մինչև վերջին պահը հետևել է հրադադարի համաձայնագրին և ցանկանում էր, որ այն շարունակվի, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախընտրեց վերսկսել պատերազմը: Այն պնդումները, թե ՀԱՄԱՍ-ը, իբր, հարձակումներ էր նախապատրաստում իսրայելական զորքերի վրա, իրականությանը չեն համապատասխանում, դրանք պարզապես պատրվակ են ռազմական գործողությունները վերսկսելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։