Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«17 000 քաղաքացու ստորագրությամբ նախագծի քննարկմանը իշխող կոալիցիան լքեց դահլիճը։
Եթե Ավագանու խմբակցությունների կողմից նման քաղաքական ժեստը ինչ֊որ տեղ կարող է հասկանալի լինել, նրանց հետ միասին գործադիրի մյուս աշխատողների կողմից դահլիճը լքելը խայտառակություն է և փաստում է, որ մարդիկ Ավագանու դահլիճն իրենց պապու բոստանի հետ են խառնել։
Առանց ընդմիջման հայտարարման ավագանու երկու խմբակցություններին թողնել և թռնելը ինստիտուտի հանդեպ հարգանքի բացակայության նշան է և դեռահաս պատանու հարիր կեցվածք։
Ընդգծում եմ, որ ընդմիջումը հայտարարվեց ուշացած, երբ առանց իրավունքի անջատվել էր հեռարձակումը և դահլիճը լքել էին քաղաքապետարանի աշխատակազմի նաև այն աշխատողները, որոնք քաղաքական թիմի անդամ չեն և կոչված են ապահովելու ԱՎԱԳԱՆՈՒ, այլ ոչ իշխող ուժի բնականոն աշխատանքը»: