Կարևոր իրադարձություններ

Թրամփը մանրամասներ է հայտնել Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից

19 Մարտ, 2025 15:00
Թրամփը մանրամասներ է հայտնել Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից

Ռուս գործընկերոջ հետ զրույցն ավարտելուց հետո Truth Social-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. 

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը «շատ լավ և արդյունավետ» էր»:

Զրույցի ընթացքում «քննարկվել են խաղաղության պայմանագրի բազմաթիվ տարրեր», և այժմ, ըստ Թրամփի, «այս գործընթացը եռում է»:

«Մենք հույս ունենք, որ հանուն մարդկության մենք այն մինչև վերջ կտեսնենք»,- գրել է նա:

Երկրների ղեկավարները պայմանավորվել են դադարեցնել հարձակումները էներգետիկ և նավթային ենթակառուցվածքների վրա ուկրաինական հակամարտության ընթացքում, նշել է Թրամփը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին