«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Թեկնածության առաջադրումը քննարկվեց և ընդունվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:
Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Հռիփսիմե Հունանյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանին և Լուսինե Բադալյանին արդյունավետ համագործակցության համար։