Կարևոր իրադարձություններ

Արդեն 12 հազար քաղաքացի եկամուտների հայտարարագիր է լրացրել. ՊԵԿ նախագահ

19 Մարտ, 2025 15:17
Արդեն 12 հազար քաղաքացի եկամուտների հայտարարագիր է լրացրել. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը հավաստիացրել է, որ քաղաքացիների կողմից հայտարարագրերի ներկայացման դրական դինամիկա կա:

Այս մասին նա ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Հակոբյանի խոսքով՝ մոտ 12,000 քաղաքացի արդեն ներկայացրել է հայտարարագիր, մի մասը՝ ստացել սոցիալական կրեդիտներ:

Մնացած 600 հազարի հայտարարագիր չներկայացնելու դեպքում ըստ ՊԵԿ նախագահի գործում է միայն տուգանքի մեխանիզմը:

«Այս պահին ուրիշ մեխանիզմ չկա. տուգանքի բարձրացում, կրկնապատկում է»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին