Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում էր։
Այդ մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից:
«Միջնադարյան անառիկ ամրոցն այսօր էլ ներկայանում է իր վեհաշուք գեղեցկությամբ և լավագույնս արտացոլում է Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։