Կարևոր իրադարձություններ

Թուրքիան սահմանափակել է մի շարք սոցիալական ցանցերի հասանելիությունը

19 Մարտ, 2025 12:33
Թուրքիան սահմանափակել է մի շարք սոցիալական ցանցերի հասանելիությունը

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին բերման ենթարկելուց հետո Թուրքիայի իշխանությունները սահմանափակել են սոցիալական ցանցերի մի քանի հարթակի հասանելիությունը։ Այս մասին հայտնում է NetBlocks ինտերնետ մոնիթորինգի միջազգային ծառայությունը X-ում։

Նրա տվյալներով՝ սահմանափակվել է YouTube վիդեոհոսթինգի, X, TikTok սոցիալական ցանցերի, ինչպես նաև Instagram-ի աշխատանքը երկրում:

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ստամբուլի գլխավոր դատախազությունը Իմամօղլուի և ավելի քան 100 այլ անձանց դեմ մեղադրանք է առաջադրել կոռուպցիայի, կաշառակերության և ահաբեկիչների հետ համագործակցության համար։

 

Լրահոս

Դիտել ավելին