Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), բերման է ենթարկվել և ոստիկանության ուղեկցությամբ դատարան է ներկայացվել, հայտնում է CNN Türk-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Իմամօղլուի նկատմամբ հետաքննության շրջանակներում 100 հոգու ձերբակալության օրդեր է տրվել, այդ թվում՝ քաղաքապետի մամուլի խորհրդական Մուրադ Օնգունին։
Խուզարկություններ են իրականացվել Սարիյեր թաղամասում գտնվող Իմամօղլուի նստավայրում։