ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գյումրիում սովետական բարքեր քարոզող տավարապետը փաստացի զբաղված է քարոզչությամբ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։
Անեկդոտի հերոս կոմսոմոլ թեկնածուի կողմից հակապետական քարոզչություն է տարվում՝ արժևորելով պատմության այն ժամանակաշրջանը, երբ Հայաստանը չուներ անկախություն։
Սա ոչ այլ ինչ է, քան քարոզչություն ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։
Ախորժակներիդ քացախ։
Հայաստանն էլ գուբերնիա չի լինելու, դուք էլ՝ տավարապետ»։