Կարևոր իրադարձություններ

Երևանի կենդանաբանական այգին պատրաստվում է ամռանը

19 Մարտ, 2025 10:50
Երևանի կենդանաբանական այգին պատրաստվում է ամռանը

Սպիտակ վագրը՝ Ալբան, նոր ազատավանդակ կունենա, գետաձի Թայֆուի ազատավանդակն ու լողավազան արդեն ավելի հարմար կլինի իրեն: Զեբրերն արդեն նախորդ տարի կառուցած ազատավանդակում են, իսկ դրանց նախկին տարածքի բնակիչներն ազնվացեղ եղջերուներն են լինելու:

Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Գրեթե ավարտին են մոտեցել բորենիանման շների նոր՝ բոլոր չափորոշիչներին համապատասխանող ազատավանդակը և ձմեռանոցը:

Վերակառուցվում է հանրային զուգարանը, նոր ճեմուղի ու թռչնանոց է կառուցվում:

Հղկվում, ներկվում և նորոգվում են փայտային և երկաթային բոլոր մասերը:

Այգին նաև տեխնիկայով է վերազինվում: Կենդանաբանականը նաև շուտով նոր լոգո կունենա, գովազդային բոլոր նյութերը փոխարինվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին