«Շատ ծանր տպավորություն է թողել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը, այլև մյուս գերիների դատավարության նկարները:
Ամբողջ ընթացքում ՀՀ Կառավարությունն օգտագործել է գոյություն ունեցող բոլոր այն հնարավոր գործիքները, որպեսզի փորձի լուծում գտնել: Լուծումն այն է, որ բոլոր գերիներն ազատվեն, այսինքն՝ այս պահին հաստատված 23 գերիները վերադառնան ՀՀ: Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, ջանքեր գործադրում ենք և շարունակելու ենք այդ ջանքերը գործադրել, որպեսզի ազատվեն բոլոր 23 հաստատված գերիները, որոնք Ադրբեջանում են»,- լրագրողներին ասել է Գրիգորյանը՝ նշելով․
«Մեզ բոլորիս, ինչպես Հայաստանի հանրությանը մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հացադուլը, ինչպես նաև հրապարակված նկարները, որոնց մասով մտահոգություններ ունենք խոշտանգումների նշանների մասին: Մենք բոլորս աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել: Մեր աշխատանքները, բնականաբար, նախկին ռիթմով չեն. փոփոխություն կա»։