Կարևոր իրադարձություններ

Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի ուսանողները հյուրընկալվել են Ազգային ժողովում (լուսանկարներ)

25 Փետրվար, 2025 21:06
Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի ուսանողները հյուրընկալվել են Ազգային ժողովում (լուսանկարներ)

Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի ուսանողները փետրվարի 25-ին հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Առաջին հանդիպումը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ էր:

Օրենսդիր մարմնի ղեկավարը՝ ողջունելով երիտասարդներին, ներկայացրել է իր անցած աշխատանքային ուղին, անդրադարձել խորհրդարանի աշխատանքներին:

Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ ուսանողները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը ներկայացված թեմաների վերաբերյալ:

Մրցութային կարգով ընտրված՝ ծրագրին մասնակցող ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող ուսանողներն այնուհետև հանդիպել են Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հետ:

Ձմեռային դպրոցի ուսանողների համար Ազգային ժողովում կազմակերպվել է նաև ճանաչողական այց, թանգարանում նրանց ներկայացվել է Խորհրդարանի պատմությունը:

Նշենք, որ Ձմեռային դպրոցը ներառում է ինչպես տարբեր պետական մարմիններ այցելություններ ու հանդիպումներ այդ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այնպես էլ հանդիպումներ ոլորտի լավագույն մասնագետների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին