Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանը շարունակում է մնալ 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում

28 Մարտ, 2025 22:30
Մխիթարյանը շարունակում է մնալ 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում

Transfermarkt-ը թարմացրել է առաջատար առաջնությունները ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 մլն եվրո։

Նա շարունակում է մնալ 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում՝ եթե հաշվի առնենք աշխարհի բոլոր լիգաները:

Այս ցուցանիշով նա կիսում է 7-րդ տեղն աշխարհում ևս 5 ֆուտբոլիստի հետ։

Առաջատարն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 25 մլն եվրո տրանսֆերային արժեքով։

Լիոնել Մեսսի – 20 մլն եվրո
Ռոբերտ Լևանդովսկի – 15 մլն եվրո
Կրիշտիանու Ռոնալդու – 12 մլն եվրո
Կարիմ Բենզեմա – 8 մլն եվրո
Թոմաս Մյուլեր – 6 մլն եվրո
Լուկա Մոդրիչ – 5 մլն եվրո
Հենրիխ Մխիթարյան – 4 մլն եվրո
Մանուել Նոյեր – 4 մլն եվրո
Մատեո Դարմիան – 4 մլն եվրո
Մարկո Ռոյս – 4 մլն եվրո
Պիեր Էմերիկ Օբամեյանգ – 4 մլն եվրո
Յան Սոմեր – 4 մլն եվրո

Մխիթարյանը նաև 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է Ա Սերիայում իր թիմակիցների՝ Մատեո Դարմիանի և Յան Սոմերի հետ միասին։

Լրահոս

Դիտել ավելին