Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Հայկ Սարգսյանի հայտնի օրինագիծը տևական «բազարներից» հետո խմբագրվել է

27 Փետրվար, 2025 09:38
«Հրապարակ». Հայկ Սարգսյանի հայտնի օրինագիծը տևական «բազարներից» հետո խմբագրվել է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տեւական «բազարներից» հետո Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը որոշել են մտցնել ԱԺ օրակարգ, սակայն՝ հիմնովին փոխված։ Խոսքը բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու մասին է: Պատգամավորն առաջարկում է փոխել Հարկային օրենսգիրքը, եւ բացի հարկ ու տուրքերից, որոնք գոյություն ունեն, այս ընկերություններին հարկել նաեւ շրջանառության 10 տոկոս հարկով, ինչն ահռելի գումար կկազմի։

Շաբաթներ առաջ նախագիծն ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկելիս իշխանականները թեժ բանավեճի մեջ մտան, իրար փոխադարձ մեղադրանքներ ու սպառնալիքներ ուղղեցին, Սարգսյանը թիմակիցներին մեղադրեց խաղային բիզնեսի շահերը պաշտպանելու մեջ։ Չնայած հանձնաժողովն ընդունեց նախագիծը, բայց այն չընդգրկվեց ԱԺ օրակարգում, քանի որ որոշվել էր վարչապետի մոտ լրացուցիչ քննարկում անել`  «բիզնեսին չվնասելու» համար։ Կառավարությունում Հայկ Սարգսյանին հասկացրել են, որ իր իդեան չի կարող այդպես ընդունվել` էական փոփոխություններ պետք է արվեն։

Պատգամավորը համառել է, սակայն ի վերջո ընդունել է խաղի կանոնները, որոնք Փաշինյանն է թելադրում։ Առաջարկել են հիմնովին խմբագրել նախագիծը, քանի որ միաժամանակ չեն կարող հարկել ե՛ւ շահութահարկով, ե՛ւ շրջանառության հարկով: Այսինքն՝ հարկատեսակներից կա՛մ մեկով, կա՛մ մյուսով պետք է հարկվի գործարարը։ Կառավարությունն առաջարկել է խնդիրը լուծել պետական տուրքի ավելացման մեխանիզմով, թե որքան` դեռեւս հստակ չէ։

 

Լրահոս

Դիտել ավելին