Կարևոր իրադարձություններ

Վարչապետի խոսնակի տան գողության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

28 Փետրվար, 2025 14:58
Վարչապետի խոսնակի տան գողության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ինչպես արդեն գրել էինք, երեկ տեղեկություններ էին տարածվել, որ թալանել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի տունը:

«Գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով»,-այս մասին Shabat.news-ին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

«Ժողովուրդ» օրաթերթն էլ գրել էր, որ Նազելի Բաղդասարյանի շրջապատից տեղեկացել էր, թե նրա տանից գողացել են ոսկյա թանկարժեք զարդեր, ոսկեգույն մետաղյա զարդեր (կարծելով, թե ոսկի է), մեկ ժամացույց, թևնոց եւ այլ իրեր: Ընդհանուր նախնական հաշվարկով, ըստ Նազելի Բաղդասարյանի մերձավորների, վարչապետի խոսնակին գողերը պատճառել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս: 

Ըստ ՔԿ խոսնակի` ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվությունը գողոնի արժեքի հետ կապված չի համապատասխանում իրականությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին