Թրամփը արտաքին քաղաքականության մեջ ձգտում է վերջ տալ հակամարտություններին և պաշտպանել քրիստոնյաների իրավունքները ամբողջ աշխարհում:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսը։
«Երբ նախագահ Թրամփը խոսում է խաղաղության ապահովման անհրաժեշտության մասին, լինի դա Ռուսաստանում և Ուկրաինայում, թե Մերձավոր Արևելքում, մենք, իհարկե, պետք է հասկանանք, որ դա այն քաղաքականություն է, որը կենտրոնացած է մարդկանց կյանքը փրկելու և Քրիստոսի ամենակարևոր պատվիրաններից մեկը կատարելու վրա։
Նախագահ Թրամփը ձգտում է լինել «ամբողջ աշխարհում քրիստոնյաների իրավունքների պաշտպան», ինչպես նաև վարել «խաղաղությանն ուղղված արտաքին քաղաքականություն»,- ասել է նա։