Կարևոր իրադարձություններ

Գևորգ Պապոյանը քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական աջակցության ծրագրեր

28 Փետրվար, 2025 18:38
Գևորգ Պապոյանը քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական աջակցության ծրագրեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ փետրվարի 28-ին տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել է շուրջ երկու տասնյակ քաղաքացի՝ ինչպես ՀՀ տարբեր մարզերից, այնպես էլ Երևանից։

Բարձրաձայնված հարցերը հիմնականում վերաբերել են նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, ցեմենտի արտադրությանն ու իրացմանը, կաշվի վերամշակման արտադրության կազմակերպման հնարավորությանը, այլընտրանքային էլեկտրաէներգիայի աղբյուրներին, անասնաբուծության և ջերմատնային տնտեսությունների զարգացմանը, մանկական խաղալիքների արտադրությանն ու արտահանմանն ու այլ ոլորտային հարցերի։
 
Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և տվել հանձնարարականներ համապատասխան ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում գտնվող հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ:
 
 

Լրահոս

Դիտել ավելին