Այսօր՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում աշխատանքներ կատարելիս բանվորները մարդու ոսկորներ են հայտնաբերել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խումբ է ժամանել՝ փորձաքրեագետի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերված մարդու ոսկորները հնարավոր է նշված վայրում թաղված լինեն մոտ 70 տարի առաջ: