Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները էլեկտրոնային ծառայությունների պորտալում պետք է լրացնեն դիմում իրենց և իրենց այցի նպատակի մասին մուտքից ոչ պակաս, քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ պակաս, քան 4 ժամ։
Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան։
Պահանջն ուժի մեջ կմտնի հուլիսի 30-ից։
Օմուրբեկովայի խոսքով՝ միգրանտների երեխաների համար ռուսերենի իմացության թեստավորումը կսկսվի 2025–ի ապրիլին: