Կարևոր իրադարձություններ

Պայթյուն Նորագավիթ 1-ին փողոցում. կա տուժած

28 Փետրվար, 2025 22:56
Պայթյուն Նորագավիթ 1-ին փողոցում. կա տուժած

Փետրվարի 28-ին՝ ժամը 16։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի կուտակում՝ պայթյունով:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Վնասվել են կայանած երկու «BMW» մակնիշի ավտոմեքենաների դիմային, կողային ապակիները և ավտոտեխսպասարկման կետի ապակիները:

Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին