Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում հղիության 35-րդ շաբաթում հիվանդանոց տեղափոխված ծննդկանի պտուղը մահացած է եղել

28 Փետրվար, 2025 19:56
Գեղարքունիքում հղիության 35-րդ շաբաթում հիվանդանոց տեղափոխված ծննդկանի պտուղը մահացած է եղել

Փետրվարի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Հղիություն 35 շաբաթ, 3 օրեկան, նորմալ տեղակայված պլացենտային տոտալ շերտատում, արյունահոսություն, մահացած պտուղ» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի կին, ում մոտ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է նաև «Աջ ազդրի մեծ հեմատոմա» ախտորոշումը: 

Հիվանդանոց մեկնած ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա կին է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նա նշված մարմնական վնասվածքը ստացել է մոտ 1 շաբաթ առաջ իրենց բակում լվացքի շորերը պարանին փռելու ժամանակ աթոռից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով, իսկ հիվանդանոց տեղափոխվելու օրը որովայնի շրջանում սուր ցավեր է զգացել և «Մարտունի» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել է ծննդատուն, որտեղ բուժզննություն անցնելուց հետո ենթարկվել է կեսարյան հատման, սակայն պտուղը մահացած է եղել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին