Կարևոր իրադարձություններ

Ապօրինի ծառահատման կասկածանքով Ուրցաձորի բնակիչ է ձերբակալվել

28 Փետրվար, 2025 14:32
Ապօրինի ծառահատման կասկածանքով Ուրցաձորի բնակիչ է ձերբակալվել

Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուրցաձոր գյուղի մի բնակիչ Ուրցաձոր տանող ճանապարհին ծառ է հատում: Ոստիկանները մեկնել են նշված վայր: 

Հայտնում են ՆԳՆ-ից:

Պարզվել է, որ Ուրցաձորի 59-ամյա բնակիչը Դաշտաքար-Ուրցաձոր ճանապարհի աջակողմյան հատվածում ապօրինի հատել է մեկ ուռենի: Քաղաքացին հրավիրվել է Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին, իսկ ուռենիով բարձված կցորդիչը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վեդիի քննչական բաժին:
 

Լրահոս

Դիտել ավելին