Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ով այցելել է Հնդկաստան, առաջարկել է Նյու Դելիին ազատ առևտրի և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրեր կնքել անվտանգության և պաշտպանության ոլորտում։
Եվրահանձնաժողովը՝ ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, ներկայումս գտնվում է Հնդկաստանում՝ ամրապնդելու երկկողմ շփումները։
«ԵՄ-ի և Հնդկաստանի ազատ առևտրի համաձայնագիրը կարող է լինել իր տեսակի մեջ ամենամեծ գործարքն աշխարհում: Ես քաջ գիտակցում եմ, որ դա հեշտ չի լինի: Բայց ես նաև գիտեմ, որ այս գործընկերությունը գալիս է մեզ համար ճիշտ ժամանակին: Այդ իսկ պատճառով մենք պայմանավորվել ենք վարչապետ Մոդիի հետ աշխատել դրա վրա այս տարվա ընթացքում»,-ասել է նա։