Կարևոր իրադարձություններ

Միրզոյանը մի քանի դիվանագետի շնորհել է ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալ

03 Մարտ, 2025 23:24
Միրզոյանը մի քանի դիվանագետի շնորհել է ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալ

Մարտի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառում։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Միջոցառանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր բացման կարևորել է դիվանագիտական ծառայության և յուրաքանչյուր դիվանագետի գործունեությունն ու անձնվեր աշխատանքը հատկապես ներկայիս պայմաններում՝ ընթացող աշխարհաքաղաքական իրադարձությունների հորձանուտում, առկա մարտահրավերների արդյունավետ հաղթահարման գործում: Նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է ՀՀ բոլոր դիվանագետներին մասնագիտական տոնի առթիվ՝ հաջողություններ մաղթելով նրանց և նրանց դիվանագիտական ճանապարհի անբաժան ուղեկիցը հանդիպսացող ընտանիքների անդամներին:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել վարչապետ Փաշինյանը:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել դիվանագիտական ծառայության շարքերը համալրած դիվանագետների երդման հանդիսավոր արարողությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց շնորհել է դիվանագետի վկայականներ:

Նախարար Միրզոյանի կողմից մի քանի դիվանագետի շնորհվել է ՀՀ ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին