Կարևոր իրադարձություններ

Սևանի մի շարք հասցեներ 24 ժամ ջուր չեն ունենա

04 Մարտ, 2025 00:30
Սևանի մի շարք հասցեներ 24 ժամ ջուր չեն ունենա

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 4-ին ժամը 07:00-ից մինչև մարտի  5-ը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Ցամաքաբերդ թաղամասի Իսակովի, Ազատության, Գայի, Գ. Նժդեհի, Մարզպետունու, Նավավարների փողոցների, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցի Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Սևան և հարակից իրավաբանական սպառողների ջրամատակարարումը: 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին