ՌԴ-ն տեղեկատվական օպերացիա է սկսել՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ Ուկրաինայի հարաբերությունները վատացնելու համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը։
«Հայկական տեղեկատվական դաշտում կեղծ լուր է տարածվում այն մասին, թե Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը փորձում է Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտություն հրահրել, որպեսզի Մոսկվայի դեմ պատերազմի 2-րդ ճակատ բացվի։
Ապատեղեկատվության տարածման հիմք է հանդիսացել ուկրաինական հետախուզության կեղծ զեկույցը, որը պարունակում էր կոպիտ սխալներ և չի համապատասխանում Ուկրաինայի նախագծային փաստաթղթերի պաշտոնական թղթերին։ Այս տեղեկատվական օպերացիայի իրականացումն ուղղված է Ուկրաինայի վարկաբեկմանը և ուկրաինա-հայկական և ուկրաինա-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմանը, ինչն առաջին հերթին ձեռնտու է Ռուսաստանի ագրեսոր պետությանը»,- ասված է վարչության հայտարարության մեջ։