Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում մոլեգնում են անտառային հրդեհները

03 Մարտ, 2025 11:13
ԱՄՆ-ում մոլեգնում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա, Հյուսիսային Կարոլինա և Ջորջիա նահանգներում մոլեգնում են անտառային հրդեհներ, որոնք կլանել են մեծ տարածքներ՝ բնակիչներին ստիպելով հեռանալ տներից, հայտնում է nbcnews.com-ը:

Միայն Հարավային Կարոլինայում գրանցվել է ավելի քան 175 հրդեհ, որի տարածմանը նպաստում են արտասովոր չոր պայմաններն ու ուժեղ քամիները: Նահանգապետ Հենրի Մաքմասթերն արտակարգ դրություն է հայտարարել:

Նշվում է, որ կրակի բոլոր օջախները գտնվում են վերահսկողության տակ: Ենթադրվում է, որ հրդեհները շուտով կմարվեն, քանի որ երեքշաբթի օրվանից սպասվում են տեղումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին